00:11 , 7 փետրվար, 2016
«Յուվենտուսը» ամռանը կարող է վերադարձնել կիսապաշտպան Արտուրո Վիդալին, ով ամռանը տեղափոխվել է «Բավարիա»:
Մյունխենյան ակումբը ծրագրում է բաժանվել 28-ամյա չիլիացի ֆուտբոլիստի հետ, քանի որ չի ընդունում վերջինիս վերաբերմունքը գործի հանդպ: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Կատարում անցկացրած ուսումնամարզական հավաքի ժամանակ Վիդալը ալկոհոլ է օգտագործել:
Հաղորդվում է, որ խաղացողին ցանկանում է ձեռք բերել նաեւ Մադրիդի «Ատլետիկոն»: