Գերմանիայում բողոքի ակցիաներ են ընդդեմ «Եվրոպայի իսլամականացման»


23:39 , 6 փետրվար, 2016

1754098Գերմանիայում Pegida շարժումը Դրեզդեն քաղաքում հանրահավաք է կազմակերպել ընդդեմ «Եվրոպայի իսլամականացման», հաղորդում է EPA-ն: Ակցիային մոտ 15 հազար մարդ է մասնակցում:

Բազմահազարանոց ակցիային մասնակից ցուցարարներն ունեն «Աստված մեզ կպաշտպանի այդ քաղաքական անհաջողակներից» կամ «Մերկել, մուսուլմաններին վերցրու քեզ հետ և կորիր» մակագրությամբ պաստառներ:

Սակայն, գետի մյուս ափին ևս մոտ տասը հազար մարդ մասնակցում է ներգաղթյալներին աջակցող հանրահավաքին: Կամուրջներին հերթապահում է ոստիկանությունը, որպեսզի երկու ճամբարների բախում տեղի չունենա: