Դեմքը մաքրող 3 դիմակներ՝ պատրաստված ակտիվացրած ածուխից


23:08 , 6 փետրվար, 2016

Դեմքը մաքրող 3 դիմակներ՝ պատրաստված ակտիվացրած ածուխից168.am-ը գրում է.

Շատերն օգտագործում են ակտիվացրած ածուխը (Активированный уголь ստամոքսն ու աղիները մաքրելու համար: Այն հրաշալի սորբենտ է, որն օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու ոչ ցանկալի միկրոբները: Ածուխը նաև օգտագործվում է որպես խնամքի միջոց: misstits.ru կայքի փոխանցմամբ՝ հարյուրավոր կանայք արդեն հասցրել են փորձարկել ածուխից պատրաստված դիմակները:

Ածուխից դիմակը պետք է քսել դեմքին 2-3 օրը մեկ անգամ՝  2 շաբաթ շարունակ: Արդյունքում՝ կստանաք փայլուն և խնամված մաշկ:

Դիմակ-1

Բաղադրություն

Պատրաստման եղանակը

Ժելատինը խառնեք հաբի հետ (այն նախապես մանրացրեք): Խառնուրդին ավելացրեք կաթը կամ ջուրը: Խառնուրդը դրեք կրակին՝ գոլորշու վրա, 15-17 րոպե: Ապա թողեք խառնուրդը սառչի, քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին, թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք այն:

Դիմակ-2: Մաքրող դիմակ՝ մաշկի բոլոր տեսակների համար

Բաղադրություն

Բոլոր բաղադրիչները խառնեք և  բարակ շերտով քսեք դեմքին: Թողեք դիմակը չորանա, ապա՝ լվացեք:

Դիմակ-3

Բաղադրություն

Հաբի վրա լցրեք ջուրը ու թողեք մնա մի քանի րոպե: Ապա ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչներն ու խառնեք: Ստացված խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա կես ժամ: Ապա  փոքր-ինչ մերսեք դեմքն ու լվացեք դիմակը:

2 շաբաթ հետո ձեր դեմքը կփոփոխվի՝ առողջ և գեղեցիկ տեսք կստանա:

Այսպիսի դիմակները չորացնում են բշտիկները, մաքրում են սև կետերն ու ձգում են մաշկը: