Wnews.am-ը գրում է.
Դուք արդեն լսել եք, որ հունվարի երկուսին Ազգային Ժողովն օրենք է ընդունել՝ արգելելով կանանց միայնակ տանից դուրս գալ Սիրո տոներին: Իհարկե չեք լսել, թեկուզ հենց այն պատճառով, որ հունվարի 2-ը մեր ողջ երկրում, այդ թվում ԱԺ-ում, ոչ աշխատանքային օր է: Եվ, ընդհանրապես, ում մտքով նման հիմարություն կանցներ: Այդ դեպքում ինչու՞ են առանց նշանի մատանիի կամ էլ անձնագրում ամուսնության կնիքի աղջիկները խուսափում հայտնվել հասարարակական վայրերում այդ օրերին: Ընդ որում, այդ երևույթը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում: Գոյություն ունի «Սուրբվալենտինյան սինդրոմ» արտահայտությունը: Իհարկե մեզ մոտ կա միանգամից երկու Սիրո տոն, բայց դա ոչինչ չի փոխում: Սիրո տոները տոն են բոլորի համար: Ինչու՞ են շատ աղջիկներ այդ օրերին խուսափում դուրս գալ տանից, կամ ողջ օրն աշխատանքի վայրում շրջում են ականջակալները դրած՝ «չլսելով» երեկոյան ինչ ես անելու հարցը:
Ինչու են տխուր դեմքով տուն գնում, միացնում Բրիջիդ Ջոնսն ու մի բաժակ շոկոլադով դիտում «անհաջողակ» Ջոնսի պատմությունը: Եթե ձեզ թվում է, որ սրանք ուղղակի հռետորական հարցեր են, սխալվում եք: Արդյունքում փողոցներում լիքը սիրահարված զույգեր են և միայնակ տղամարդիկ: Ի դեպ՝ Սիրո տոներից դժգոհում են նաև միայնակ տղամարդիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ