Առողջությո՛ւն ջազի սիրված վարպետ Մալխասին


13:56 , 6 փետրվար, 2016

Nyut.am-ը գրում է.

Բոլորիս սիրելի ջազի վարպետ Լևոն Մալխասյանը (Մալխաս) արդեն մեկ շաբաթ է պառկած է Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում: Նա սրտաբանական խնդիրներ ունի:

Երկու ամիս առաջ ոտքի անոթի վիրահատություն էր տարել, սակայն օրերս սրտաբանական հետազոտություններից հետո պարզվեց, որ Մալխասին անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն` սրտի աշխատանքը կարգավորելու համար:
Ինքը` Մաեստրոն առույգ է, ամբողջովին վստահում է բժիշկներին և համոզված է` շուտով կնստի դաշնամուրի առջև:

Առաջին օրերին նա շրջապատից թաքցնում էր իր հիվանդանոցում գտնվելու փաստը, որպեսզի հոսք չսկսվի դեպի հիվանդանոց: Սակայն երեկվանից բոլորն իմացան ջազ-կլուբից սիրված երաժիշտի բացակայելու պատճառը: