Մի մոռացեք նրա մասին, երբ փորձում եք նորից բարությունը խաչել


16:55 , 6 հունվար, 2013

Մի մոռացեք հավատալ, չէ՞ որ նա ներեց ձեզ, երբ դուք քարշ տվեցիք նրա որդու վերքերը: 
Մի մոռացեք, չէ՞ որ նա ձեզ սիրեց նորից, երբ դուք ատելով ու ծաղրանքով թքեցիք նրա որդու երեսին:
Մի մոռացեք մաքրության մասին, չէ՞ որ նա իր որդուն ուղարկեց, որ ձեր ցեխոտ ոտքերը լվանա: 
Մի մոռացեք նրա մասին, երբ փորձում եք նորից բարությունը խաչել, Նա ձեզ սիրեց ու ներեց, Նա ձեզ չխաչեց, ինչպես դուք խաչեցիք Նրա որդուն :
Նա ձեր մատի փուշը հանեց, երբ դուք փուշ էիք խցկում որդու գլխին: