Գիշերը ԼՂՀ սահմանին կիրառվել են հրթիռահրետանային կայանքներ


11:15 , 6 փետրվար, 2016

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ  ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /շուրջ 35 արկ/ և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ /4 արկ/: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: