Երկրաշարժի հետևանքով Թայվանում 17-հարկանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 5-ի (տեսանյութ)


10:30 , 6 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Թայվանի հարավում գտնվող Թայնան խոշոր քաղաքում 17-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, հայտնում է Reuters գործակալությունը։

 

Փլուզումը 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանք է։

 

Փլատակների տակից դուրս է բերվել 221 մարդ, շատերին տեղափոխել են հիվանդանոցներ։ Շենքում բնակվել է մոտ 250 մարդ, հայտնի չէ՝ որքանն են փլուզման պահին տանը եղել։

 

Հաղորդվում է, որ երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվն առնվազն 6 է, մոտ 380 մարդ հոսպիտալացվել է։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանը Թայվանին օգնություն է առաջարկել երկրաշարժի հետևանքների վերացման գործում։