Tert.am-ը գրում է.
Burberry նորաձևության տունը միավորում է տղամարդկանց և կանանց ցուցադրությունները և հրաժարվում է սեզոնայնությունից:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` այս տարվա սեպտեմբերից սկսած` Burberry-ն իր աշխատանքում մի շարք կարևոր փոփոխություններ է սահմանելու: Առաջին հերթին, ցուցադրություններն այժմ ընդհանուր կլինեն և մեկ տարում ընդամենը 2 մեծ շոու կանցկացվի:
Երկրորդ, նորաձևության տան հավաքածուները կդառնան «ոչ սեզոնային»: Գարուն-ամառ և աշուն-ձմեռ անվանումների փոխարեն հավաքածուները կանվանվեն պարզապես «Փետրվար» և «Սեպտեմբեր»:
Երրորդ, հավաքածուն ցուցադրությունից անմիջապես հետո ամբողջությամբ կհանվի վաճառքի ինչպես առցանց, այնպես էլ սովորական խանութներում: