14-ամյա այս աղջիկը 1933 թվականին դուստր լույս աշխարհ բերեց. 82 տարի անց անհավատալի մի բան տեղի ունեցավ


07:26 , 6 փետրվար, 2016

Երբեմն մեր կյանքում զարմանալի բաներ են տեղի ունենում: Հետևյալ պատմությունը անհավանականների դասին է պատկանում:

1933 թվականի փետրվարի 11-ին,  14-ամյա Լինա Պիերսը աղջիկ ունեցավ, ում Իվի անվանեց: Բայց քանի որ երիտասարդ մայրիկը դեռ ինքն էլ երեխա էր, տեղական իշխանությունը զրկեց նրան ծնողական իրավունքից և վերցրեց փոքրիկին: Շուտով աղջկան որդեգրեցին և այլ անուն տվեցին նրան՝ Բետտի:

kimberly-miccio-435

Բետտի խորթ ծնողները մահացան, երբ աղջիկը 21 տարեկան էր: Հենց այդ ժամանակ Բետտին որոշեց գտնել իր կենսաբանական մորը: Բայց նրա բոլոր փորձերն ապարդյուն անցան:

Շատ տասնամյակներ անց Բետտին պատահաբար հանդիպեց իր մորաքրոջը, ով շփոթեց նրան կենսաբանական մոր հետ և Լինա անվանեց: Նրանք սկսեցին զրուցել, որից հետո Բետտին հասկացավ, որ իրեն հաջողվել է գտնել իր ընտանիքը:

Եվ այսպես, Լինա Պիերսը նորից հանդիպեց իր աղջկա հետ 82 տարի անց: