Շակիրան 39-ամյակը նշել է առանց դիմահարդարման սելֆիով


01:47 , 6 փետրվար, 2016

shakira-postՇակիրան, հետևելով Ջենիֆեր Լոպեսի օրինակին, որոշել է ցուցադրել իր բնական գեղեցկությունը: Ընդ որում, կոլումբիացի երգչուհին դրա համար ընտրել է հատուկ օր՝ իր ծննդյան 39-ամյակի օրը: Սոցիալական ցանցում տեղադրվել է նրա սելֆին՝ առանց դիմահարդարման:

Մազերի գեղեցիկ սանրվածքի և դիմահարդարման փոխարեն հոբելյարը նախընտրել է մեյք-ափ-ֆրի՝ գլխին փոքրիկ մազափնջով: Ըստ երևույթին, այդ կերպ Շակիրան ցանկացել է ցույց տալ, թե որքան լավ տեսք ունի իր այդ տարիքում: