Հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սբ. Ծննդյան տոնը


14:19 , 6 հունվար, 2013

Հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սբ. Ծննդյան տոնը: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական Սուրբ Պատարագ: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:
Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին, Քրիստոսի մկրտության հետ համատեղ:
Ավետաբեր ու շնորհաշատ այս օրը աղոթենք Փրկչին՝ հայցելով խաղաղություն և երջանկություն: Թող Սուրբ Ծննդյան լույսի առաջ նահանջեն ատելությունն ու տխրությունը, և համայն աշխարհը պարուրվի Տիրոջ պարգևած սիրով ու հույսով: Հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդությամբ ցնծությամբ միմյանց ավետենք բարի լուրը՝
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և Մեզ մեծ ավետիս: