Վենեսուելայում նախագահի ազատազրկված հակառակորդները համաներման կարժանանան


00:00 , 6 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Վենեսուելայի խորհրդարանի որոշմամբ այդ երկրի նախագահի բանտարկված հակառակորդների նկատմամբ համաներում կկիրառվի:


«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այժմ ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանում օրենքն ընդժունվել է առաջին ընթերցմամբ: Այսկերպ կարող է ազատ արձակվել երկրի ընդդիմության առաջնորդ Լեոպոլդ Լոպեսը: Նա 2014-ին14 տարվա ազատազրկման էր դատապարտվել անկարգություններին ունեցած առնչության համար, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ էին զոհվել:



Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կանխավ հայտարարել էր, որ այդ օրենքը չի ստորագրելու: