Ռուսաստանում 2015թ. մեքենաների եւ սարքավորումների ներմուծման ծավալները 40 տոկոսով պակասել են


23:52 , 5 փետրվար, 2016

avtoAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանում 2015թ. մեքենաների եւ սարքավորումների ներմուծման ծավալները 2014թ. համեմատ 40 տոկոսով պակասել են՝ կազմելով 81.8 մլրդ դոլար: Այս մասին ասված է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության նյութերում:

Հեռավոր արտասահմանից 2015թ. Ռուսաստան է ներմուծվել 77.6 մլրդ դոլարի մեքենա եւ սարքավորում, իսկ ԱՊՀ երկրներից՝ 4.2 մլրդ դոլարի:

Ընդ որում, Ռուսաստանը 2015թ. արտահանել է 25.386 մլրդ դոլարի մեքենաներ եւ սարքավորումներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: