Tert.am-ը գրում է.
Հարվարդի համալսարանը կազմել է դիտման համար պարտադիր լավագույն ֆիլմերի վարկանիշային աղյուսակը:
«Նովայա գազետա»-ն հայտնում է, որ դրանում տեղ են գտել քսան «ռուսաստանյան ֆիլմեր»: Այդ շարքում են Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը», «Ալեքսանդր Նևսկին», Տարկովսկու «Նոստալգիան» և «Անդրեյ Ռուբլոյվը» և այլն:
Հեղինակավոր ցուցակում են նաև հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի երկու աշխատանքներ՝ «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը»:
Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 800 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմ