Ջոնի Դեպը պատմել է երիտասարդ Դի Կապրիոյին իր ծաղրելու մասին


22:56 , 5 փետրվար, 2016

johnny-and-vanessa--aAraratnews.am-ը գրում է.

Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը պատմել է, թե ինչպես է ինքը 1993 թ. «Ինչն է տանջում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծաղրել երիտասարդ Լեոնարդո Դի Կապրիոյին: Այս մասին հայտնում է Variety-ն:

«Ես Լեոյին շատ եմ հարգում: Նա շատ լուրջ էր աշխատում այդ ֆիլմում դերի վրա՝ ուսումնասիրելով նյութը: Եվ ես տանջում էի նրան: Լուրջ: Նրան ասում էի. «քեզ չեմ թողնի ներս քաշել իմ ծխախոտի ծուխը, քանի դեռ դու դա թաքցնում ես մորիցդ»,- խոստովանել է Դեպը:

Իր խոսքը Ջոնի Դեպն ասել է փետրվարի 4-ին Սանտա Բարբարայում 31-րդ ամենամյա կինոփառատոնին «Ժամանակակից վարպետ» մրցանակը ստանալիս: