Tert.am-ը գրում է.
Ավստրալիայում բնակվող երիտասարդ Ստեֆանի Քուրլոուն, ով իսլամի հետևորդ է, ցանկանում է սեփական օրինակով կոտրել կարծրատիպերն ու մուսուլմանական գլխաշորով մեծ բեմ բարձրանալ։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, 14-ամյա աղջիկը երազում է դառնալ աշխարհում առաջին բալետի պրոֆեսիոնալ պարուհին, ով բեմ է ելել հիջաբով:
Աղջիկը պատմել է, որ իսլամ է ընդունել 2010 թ., սակայն այն ժամանակ ինքը լուրջ մտավախություններ է ունեցել առ այն, որ նոր կրոնը թույլ չի տա իրեն իրագործել երազանքն ու բալետի պարուհի դառնալ:
«Պարն ինձ համար թռիչքի պես մի բան է: Երբ ես պարում եմ, ինձ լիովին ազատ եմ զգում»,-ասել է աղջիկը` կոչ անելով պարելու ցանկություն ունեցող մյուս մուսուլմաններին ևս հետևել իր օրինակին ու չբանտարկել իրենց երազանքը կրոնի շղթաներով: