Մեկնարկել է ՀՀԿ խմբակցության նիստը, որում քննարկվում է ՄԻՊ թեկնածուի հարցը


14:12 , 5 փետրվար, 2016
Tert.am-ը գրում է.
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկել է «Հանրապետական» խմբակցության նիստը, որտեղ քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջադրվող թեկնածուի հարցը:
 
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ-ի թեկնածուն ամենայն հավանականությամբ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է, ում նախնական թեկնածությունը երեկ հաստատել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ այսօր՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ևս մասնակցում է նիստին: