Իմաստության մեկ րոպե: Արկած


13:39 , 20 դեկտեմբեր, 2011

Վարպետի զրույցի թեման Կյանքն էր: Նա պատմեց, թե ինչպես է մի անգամ հանդիպել օդաչուի, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին բանվորներ էր տեղափոխում Չինաստանից Բիրմա` ջունգլիներում ճանապարհների վրա աշխատելու համար: Թռիչքը երկար էր տևում և բանվորները ձանձրույթից դրամախաղեր էին խաղում: Երբ նրանք արդեն դրամ չունեին խաղադրույքներ կատարելու համար, սկսեցին խաղադրույքների փոխարեն դնել իրենց կյանքը. պարտվողը դուրս էր նետվում օդանավից առանց անկարգելի:- Սարսափելի է, - բացականչեցին աշակերտները: - Ճիշտ է, - ասաց Վարպետը, - բայց դա խաղը շատ հետաքրքիր էր դարձնում:Հետո նա ասաց.- Դու ապրելդ ամբողջապես կզգաս այն ժամանակ, երբ կյանքդ որպես խաղադրույք կդնես: