«Իմաստության մեկ րոպե»: Հասկացում


16:32 , 15 մարտ, 2012

- Աստծո մասին ամեն մի բառ կամ պատկեր ավելի շուտ խեղաթյուրում է, քան վկայություն: 
- Այդ դեպքում ինչպե՞ս խոսել Աստծո մասին:
- Լռությամբ:
- Այդ դեպքում ինչո՞ւ ես դու խոսում բառերով:
Վարպետը քրքջաց և ասաց.
- Երբ ես խոսում եմ, մի լսիր բառերս, թանկագինս: Լսիր լռությունը: