Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի՝ տարվա լավագույն բռնցքամարտիկ


12:25 , 4 փետրվար, 2016

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Ի դեպ, այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 13-րդ անգամ: