ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ­-ում կկազմի 40%


10:37 , 4 փետրվար, 2016

Գաղտնիք չէ, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունները գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դրա մասին են վկայում ինչպես աջակցություն ստացող ՓՄՁ-­ների քանակային աճը, այնպես էլ նոր բացված ընկերությունների քանակի գերազանցումը փակված ընկերությունների թվին:

Վերը նշված ոլորտի ազատական աշխատանքն ու դրան աջակցություն ցուցաբերելն ամենօրյա խնդիր է: ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ­-ում, որն այսօր 27-­28 տոկոսի շուրջ է, գործադիրին չի բավարարում, և աշխատանքներ են տարվում 2018-­ին այն հասցնել առնվազն 40 տոկոսի:

Հարկ է նշել նաև, որ գործադիրը ջանքեր է գործադրում` ստեղծելու բարենպաստ գործարար միջավայր, իրականացնել պակաս վարչարարություն, ապահովել արտաքին շուկաների հետ հաղորդակցվելու հնարավորություն և այլն: Բացի հիշյալ պայմաններից` կան ընկերությունների փակմանը նպաստող մի քանի տասնյակին մոտ գործոններ, որոնք այնքան էլ կախված չեն կառավարության գործողություններից: