Tert.am–ը գրում է.
«Վարդագույն լուսնի սրահ» կոչվող բար-ռեստորանը, որ գտնվում Ավստրալիայի հարավային Ադելաիդա քաղաքում, տեղակայված է երկու բարձրահարկ գրասենյակային շենքերի միջև:
Նախագծի իրականացման սկզբում դիզայներների առաջ մեծ խնդիր էր ծառացած՝ որտեղ տեղավորել ռեստորանը, խոհանոցը և այլ օժանդակ սենյակները: Շուտով Sans-Arc-studio-ի դիզայներները հնարամիտ եղանակ գտան` 3,66×28 մետր տարածքում այդ ամենը տեղավորելու համար և անգամ հաջողացրին տեղ թողնել փոքրիկ բակի համար:
Ավստրալացի դիզայներների հիանալի աշխատանքը ֆոտոշարքով ներկայացնում է AdMe.ru-ն: