Նարեկ Սարգսյան, Դուք չգիտե՞ք, թե ինչու են հասարակ մարդիկ այդքան տխրում ամեն մի հին շենք քանդելուց հետո


19:38 , 3 փետրվար, 2016
Հարցս ուղղել եմ քաղաքաշինության նախարար պարոն Նարեկ Սարգսյանին: Պարո՛ն նախարար, Արամի 26-ի շենքի քանդելը շատերիս տխրեցրեց, հետո հնչեցին կարծիքներ, թե այդ շենքը որևէ պատմական արժեք չուներ ու իրենից ոչինչ չէր ներկայացնում: Մենք լսեցինք այդ կարծիքները, հետո ավելի տխրեցինք: Իմ հարցը հետևյալն է. Դուք, որպես հայտնի ճարտարապետ, չգիտե՞ք, թե ինչու են հասարակ մարդիկ այդքան տխրում ամեն մի հին շենք քանդելուց հետո, արդյո՞ք մենք ունենք ինչ-որ ծրագիր, որ մարդիկ չտխրեն ու չզայրանան: