13:22 , 3 փետրվար, 2016
Ֆեյսբուք սոցիալական ցանցի Messenger հավելվածը շարունակում է զարգանալ և ներառել ավելի շատ գործառույթներ: Այսպիսով, վերջերս Messenger-ում ավելացել են @fbchess և @dailycute թաքնված հրամաններ: Առաջինի միջոցով կարող եք շախմատ խաղալ, իսկ երկրորդն ուղարկելու խոսակցության մասնակիցները կտեսնեն զվարճալի լուսանկաներ:
@fbchess հրամանի հետ պետք է ուղարկեք նաև լրացուցիչ հրամաններ: Այսպես, օրինակ, խաղը սկսելու համար պետք է գրեք @fbchess play: Կարող եք նաև ընտրել Ձեր խաղաքարերի գույնը հետևյալ հրամանով՝ @fbchess play white: Եթե խոսակցության մասնակիցների թիվը երկուսից մեծ է, ապա պետք է նշեք նաև մասնակիցներից մեկի անունը՝ @fbchess play John:
Քայլեր կատարելու համար պետք է գրեք ստանդարտ շախմատային հրամանները: Օրինակ՝ զինվորին առաջ տանելու համար կարող եք գրել Pe4: @fbchess-ի մնացած հրամաններին կարող եք ծանոթանալ՝ գրելով @fbchess help: