Գործ չեմ ճարել, դրա համար այստեղ նստած եմ… Ի՞նչ ես ուզում ինձանից. Գալուստ Սահակյանը՝ Հրանտ Բագրատյանին


13:06 , 3 փետրվար, 2016

Tert.am-ը գրում է.

Եվ լսելն էր հեշտ և կռահելը. ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթից հետո հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:


Հրանտ Բագրատյանն էլ հակադարձեց Սահակյանին, սակայն վերջինիս խոսքը լսելի չէր: Երբ Սահակյանը հորդորեց նորից կրկնել, Բագրատյանն ասաց, թե ԱԺ նախագահը պետք է զբաղվի իր գործով:


«Ինձ ասում ես՝ գնա գործի՞դ: Գործ չեմ ճարել, դրա համար այստեղ նստած եմ… Ի՞նչ ես ուզում ինձանից»,- նշեց Գալուստ Սահակյանը: