Եթե կնճռոտ տղամարդը, չաղը, քաչալը նորմալ են, ինչի՞ կինը պիտի չընդունվի այնպիսին, ինչպիսին կա


10:03 , 3 փետրվար, 2016

«Քարով տվեք գլխիս»... շարքից

Իգական սեռին տեսողական են ընկալում: Քարանձավից սկսած՝ զուգվում ենք, որ ընկալեն: Անգամ տարիքով կանայք, ում տարիների ամագն արդեն իսկ հարգանք է ակնկալում, քսմսում են, ներկում, ու ամբողջ կյանքում կինը պայքարում է, որ ընկալվի: Չեմ հասկանում, եթե կնճռոտ տղամարդը, չաղը, քաչալը նորմալ են, ինչի՞ կինը պիտի չընդունվի այնպիսին, ինչպիսին կա:
Երեկ տղամարդկանց նորաձևություն էի նայում, և դա ինձ վիրավորանք թվաց նրանց հանդեպ: Տղանե՛ր ջան, թույլ մի տվեք՝ ձեզ արտաքինով ընկալեն, թե չէ կընկնեք կանանց օրը: Եթե Աստված շալվարը ստեղծել է իր ստեղծած ոտքերը փակելու համար, էդ շորտերը մի՛ հագեք, հիմա ինքը լավ գիտի՞, թե՞ դուք...
Մի խոսքով, արտաքինն անցողիկ կատեգորիա է, եկեք հիանանք ավելի տպավորիչ ձեռքբերումներով...