Հյուսիսային Կորեան պատրաստվում է արբանյակ արձակել


06:55 , 3 փետրվար, 2016

Tert.am–ը գրում է.

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մտադիր է փետրվարին հրթիռի օգնությամբ արբանյակ արձակել տիեզերք:

BBC-ի հաղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել է ՄԱԿ-ի կազմում ընդգրկված  Միջազգային ծովային կազմակերպությունը, որին Փհենյանն է տեղեկացրել  հրթիռի արձակման մասին:

Արբանյակի արձակումը նախատեսված է իրականացնել փետրվարի 8-25-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ արբանյակի աշխատանքը ծրագրված է 4 տարով:

Մինչդեռ ԱՄՆ-ն անցյալ շաբաթ  մտավախություն էր հայտնել, որ Հս. Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրթիռ արձակել` պայմանավորված արևմտյան պոլիգոնում ակտիվության մեծացմամբ: