ԱՄՆ-ում 2 ընկեր փորձել են կինոթատրոն մտնել` մեկ հագուստի տակ թաքնված (լուսանկարներ, տեսանյութ)


05:08 , 3 փետրվար, 2016

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի բնակիչներ Բո Ջոնսոնը և նրա ընկերը` Մեթյուն, փորձել են կինոթատրոն սողոսկել` երկուսով մեկ հագուստի տակ թաքնված:

Ամերիկացիների արտառոց մտահղացման իրագործմանն անդրադարձել է Boredpanda.com-ը: Տարբեր եղանակներ փորձելով` նրանց հաջողվել է գտնել այն հարմար դիրքը, որով իրենց չէին կասկածի:

Վերջիններս տեսագրել են իրենց  ջանքներն ու տեսանյութը տեղադրել Youtube-ում, և այն մի քանի օրում ավելի քան 1.3 մլն դիտում է ունեցել:

Նրանց, իհարկե, չի հաջողվել  հասնել կինոսրահ, քանի որ կինոթատրոնի աշխատակիցները բացահայտել էին երիտասարդների հնարամտությունը: