Շնորհավոր Սուրբ Ծնունդ


16:53 , 4 հունվար, 2013

Աստված իմ, Դու ծնվեցիր, մարդացար, որպեսզի Քո օրինակով մենք կարողանանք աստվածանալ: Դու ծվնեցիր ու փոխեցիր աշխարհը:: 
Վաղը երեկոյան առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի կունենա Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ: Ու բոլորս հնարավորություն կունենանք մեր տուն տանելու Աստվածային լույսը: Եվ թող այդ լույսը ողողի մեր բոլորի էությունը` ջերմացնի սառած սրտերը, փխրեցնի քարացած հոգիները և լուսավորի խավար մտքերը:
Տիրոջ ծննդյան ավետիսը թող ուրախությամբ լցնի բոլորիս տները ու փոխի մեր կյանքը Տիրոջ կամքի համաձայն:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ՝ Մեզ և Ձեզ մեծ ավետիս: