Մեսսիի անձնագիրն ի ցույց դնելու համար արաբ ոստիկանն ազատազրկվել է


11:40 , 1 փետրվար, 2016

Lragir.am-ը գրում է.

Դուբայի դատարանը մեկ ամսով ազատազրկել է ոստիկանության աշխատակցին արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի անձնական կյանք ներխուժելու համար:

Մեսսին ԱՄԷ է այցելել 2015 թվականի դեկտեմբերին՝ մասնակցելու Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման միջոցառմանը:

Դուբայի օդանավակայանում աշխատող ոստիկանը տեսանկարահանել է ֆուտբոլիստի անձնագիրը՝ մեկնաբանություն թողնելով. «Այրե՞մ անձնագիրը, թե՞ հետ վերադարձնեմ»:

Դատարանն այդ գործողությունը որակել է որպես անօրինական միջամտություն մարզիկի անձնական կյանքին: