2015 թ. Հայաստանից անվերադարձ գնացել է 47 հազար 676 մարդ


15:38 , 30 հունվար, 2016

Lragir.am-ը գրում է.

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նախորդ տարվա սահմանահատումների վերաբերյալ տեղեկությունը, որից պարզ է դառնում, որ տարվա ընթացքում ՀՀ փաստաթղթերով երկիր ժամանել է 1 մլն 562 հազար 576, երկրից մեկնել՝ 1 մլն 610 հազար 252 մարդ: Բացասական ցուցանիշը կազմել է 47 հազար 676:

Հայաստանից անվերադարձ մեկողների մեծ մասը գնացել են ցամաքային ճանապարհով: Օդային ճանապարհով անվերադարձ գնացել է 18 հազար 409 մարդ:

Նշենք, որ 2014 թվականին երկրից անվերադարձ մեկողների թիվը կազմել էր 47 հազար 074  մարդ: