Զոհված զինվորների մեջ չի կարելի նման ջոկողություն անել


02:39 , 30 հունվար, 2016
Զոհված զինվորների մեջ ՉԻ ԿԱՐԵԼԻ նման ջոկողություն անել: Եթե մեկի բարեկամ-ընկերները կարողանում են ավելի շատ հրապարակայնացնել նկարներ, տեսանյութեր, հոդվածներ, եթե նա ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, դրա մասին անընդհատ ամեն տեղ խոսվում է, մեր մյուս զոհված զինվորներն էլ նույն հերոսներն են... Կամ հավասար, կամ ոչինչ... Թե չէ մեկի անունով փողոց են ուզում անվանափոխել, մյուսի համար օրորոցային են գրում, իսկ մյուս տղեքի ծնողներին` հազիվ մի սփոփանք: Չի կարելի...