Երկու նոր հայ դեսպան ԱՄՆ-ում


11:08 , 29 հունվար, 2016
ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ Տանն այսօր ընդունել է շուրջ երկու տասնյակ նորանշանակ դեսպանների հավատարմագրերը: Երկուսը հայ են՝ Հայաստանը ներկայացնող Գրիգոր Հովհաննիսյանն ու Ավստրալիան ներկայացնող Հովսեփ Հոքքին: Իսկ Վաշինգտոնում Մեքսիկայի նախկին դեսպան հայազգի Արթուրո Սարուխանն մոտ մեկ տարի առաջ է ավարտել իր դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ-ում: Մի խոսքով, ԱՄՆ-ում երկուսից պակաս դեսպան չենք ունենում: Էլ չեմ ասում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից պաշտոնապես 97-ին գրանցված ԼՂՀ ներկայացուցիչը: Ադրբեջանի իզգոյ դեսպանի աչքը լույս: