Armfootball.com-ը գրում է.
Եկատերինբուրգի «Ուրալը» նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել Բուխարեստի «Դինամոյի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Խաղին հենց սկզբից մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստԷդգար Մանուչարյանը: Վերջինս դարձել է գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը 30-րդ րոպեին 11 մետրանոցից: Մանուչարյանը փոխարինվել է 68-րդ րոպեին: