Օրհնյալ լինի էն սհաթը, երբ ռսի ճշգրիտ ռումբ մտավ սիրիական լիս հողը


17:47 , 27 հունվար, 2016
Հետաքրքիր է, երբ տեսանյութերում սիրիական ժողովուրդը, բանակը Ռուսաստանի և նախագահ Պուտինի գովքն անող կարգախոսներ են վանկարկում, ռուսական դրոշներ են ծածանում և Պուտինի նկարներն են բարձրացնում: Միամիտ սիրիացիները Ռուսաստանի մեջ փրկիչ են տեսնում, ինչպես՝ ժամանակին մենք: Ճիշտ է, եթե ևս տասը օր Ռուսաստանի օդատիեզերական ուժերը չմիջամտեին, Դամասկոսի և Լաթաքիայի անկումը փաստ կլիներ, բայց Ռուսաստանի Դաշնությունն իր սեփական շահն է հետապնդում: Փրկիչների մասին միֆը քանդվեց, երբ ռուսական Ս-400 համակարգերի հերթապահությունը սկսելուց հետո իսրայելական կործանիչներն անարգել խոցեցին «Հեզբոլլահի» շտաբեր Սիրիայի տարածքում: Հիմա կամ Ռուսաստանը պետք է հայտարարի, որ ի վիճակի չի հայտնաբերել իսրայելական թիրախները, կամ ասի, որ իր Ս-400-ները միայն իրենց բազայի պաշտպանության համար են, և փրկչի մասին լեգենդը վերանա: