Դավաճանություն, թե՞ հայրեանսիրություն: Ռուբեն Հայրապետյանը՝ Դալլաքյանի ու Գեղամյանի մասին:


13:12 , 15 մարտ, 2012

Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով Վիկտոր Դալլաքյանի և Արտաշես Գեղամյանի՝ ՀՀԿ–ի շարքերն անդամագրվելու վերաբերյալ լրագրողի հարցին ՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանք Սերժ Սարգսյանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացրել, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. <Ուրախ եմ, որ նման տրամաչափի գործիչներ հայտնվում են ՀՀԿ–ի ցուցակում։ Նրանց համարում եմ հայրենասեր մարդիկ>։

Փաստորեն սեփական գաղափարներին, սկզբունքներին ու համախոհներին դավաճանելն այսուհետ համարվում ա հայրենասիրություն: Հետաքրքիր է Արթուր Բաղդասարյանի մասին է՞լ է Ռուբեն Հայրապետյանը նույն կարծիքին: