Հակահայկական բանաձևերի հարցում, եթե բողոքելու հասցեատեր կա, ապա դա Հայաստանի պատվիրակությունն է


09:59 , 27 հունվար, 2016
ԵԽԽՎ հակահայկական բանաձևերին հիմնականում կողմ են քվեարկել Սերբիան, Վրաստանն ու Ուկրաինան։ Հիմա Հայաստանում այդ երկրների նկատմամբ անեծքների տարափ է, որ սկսվել է։ Էդ ինչի՞ էր ձեզ թվում, որ Սերբիան, ունենալով Կոսովոյի, իսկ Վրաստանն էլ` Հարավային Օսիայի ու Աբխազիայի պես տարածքային խնդիրներ, պիտի մեր նման մտածի։ Իսկ Ուկրաինայի պահով էլ մոռացաք երևի հանուն ռուսների հետևը մտնելու Հայաստանի հակաուկրաինական պահվածքը։ էնպես որ` ամեն ինչ օրինաչափ է և բարոյական։ Հակահայկական բանաձևերի հարցում, եթե բողոքելու հասցեատեր կա, ապա դա Հայաստանի պատվիրակությունն է։ Հենց նրանք պիտի չթողնեին, որ գործը հասներ լիագումար նիստ, հետո էլ ստորագրահավաքներով ու աշխարհի մեծերին դիմելով մտածեին, թե ոնց են Հայաստանն էս փոսից հանելու։