Ի՞նչ է նշանակում՝ «ԵԽԽՎ-ում ոչ հայանպաստ որոշում են կայացրել»


01:42 , 27 հունվար, 2016
Ասում են՝ ԵԽԽՎ-ում ոչ հայանպաստ որոշում են կայացրել:
Հիմա ուզում եմ հասկանալ՝ էդ որոշումն ինչ վնաս է տալու Ֆրանսիայում, Բելգիայում, մի խոսքով Եվրպայում ապրող հայերին կամ 2 ամերիկյան մայրցամաքներում ապրող հայերին կամ Ռուսաստանում ապրող հայերին:
Միգուցե նկատի ունեք՝ ոչ հայաստանանպա՞ստ:
Բայց էդ էլ ոնց որ ճիշտ չի:
Ի վերջո, Ղարաբաղն ինքնորոշված, անկախ պետություն է, միգուցե ճիշտ կլինի ասել՝ ոչ ղարաբաղանպա՞ստ:
Այլ հարց, որ ինչ-որ հայաստանցի ինքնակոչներ իրենց ներկայացնում են որպես Ղարաբաղի ներկայացուցիչ ԵԽԽՎ-ում։