Միջին աշխատավարձը Հայաստանում 2015թ-ին կազմել է 184 հազար դրամ


21:10 , 26 հունվար, 2016

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-դեկտեմբերի արդյունքներով, բարձրացել է 7,7 տոկոսով և կազմել 184 հազար դրամ, մասնավոր հատվածում` 213 հազար դրամ՝ աճելով 7 տոկոսով, պետականում` մոտ 164 հազար դրամ՝ աճելով 8,2 տոկոսով։

Տարվա վերջին` դեկտեմբեր ամսին միջին աշխատավարձը կազմել է 220 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում` 257 հազար դրամ, պետականում` 192 հազար դրամ:
Հիշեցնենք, որ միջին աշխատավարձի չափի մեջ ներառված է եկամտային հարկը: