ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի բանաձևը


14:38 , 26 հունվար, 2016

Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը չանցավ, տապալվեց, այնպես, ինչպես տապալվում է սուտը, խաբեությունը, արհեստականությունն ու միֆը:

Նույն ճակատագրին կարժանանա նաև Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևը:

Հ.Գ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկել է հունվարյան նստաշրջանը, որի օրակարգում ներառված են Հայաստանի և Արցախի համար 2 չափազանց կարևոր զեկույցներ` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով զեկույցների քննարկումը: Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով: