«Իրատես de facto». Գագիկ Ջհանգիրյանը՝ օմբուդսմե՞ն


09:55 , 26 հունվար, 2016

«Ասում են, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը՝ երկու պարզ պատճառով, իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ, կփորձեն մինչև վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլևս խորհրդարան չմտնի, և ապա՝ Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը։ Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «համագործակցաբարո» լինել իշխանությունների հետ՝ ստանձնելով նախարարական որևէ պորտֆել։ Սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են Ջհանգիրյանի «օմբուդսմենացումը». պատճառը՝տես ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի «մեջ», նրանք ցանկանում են արևմտյան «թեքումով» օմբուդսմեն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։