Ո՞վ պետք է վառի Տեառնընդառաջի խարույկը, ի՞նչ խորհուրդ ունի այն և ի վերջո, այս օրը միայն ամուսնացածների՞, թե նաև նշանվածների համար է


13:58 , 25 հունվար, 2016

Wedding.am-ը գրում է.

Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է և այդ կարևորությունը պայմանավորված է Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո սերն ու ողորմությունն ընդունելու և Տիրոջ պատվիրաններով ապրելու հոգևոր խորհրդով: Հոգևոր այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար է. այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները: 

 

Սիրելի սիրահարներ, մասնակցեք Wedding.am-ի կազմակերպած մրցույթին և շահեք աննախադեպ մրցանակ՝ Սուրբ Վալենտինը դարձնելով անմոռանալի:


Իսկ հարցը՝ Տեառնընդառաջը նորապսակների՞, թե նշանվածների համար է, պետք է նայել ոչ թե հոգևոր այս խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից: Ըստ ժողովրդական ավանդույթի, Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ