Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու որոշումը


12:16 , 25 հունվար, 2016

Untitled-8192Armtimes.com-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով անօրինական էր համարել «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը: 

Այս մասին մեր զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կբողոքարկի որոշումը:

Հիշեցնեք, որ Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է հունվարի 22-ի երեկոյան: Հաջորդ օրը, սակայն, դատարանը որոշմամբ նա ազատ է արձակվել: Նրա փաստաբան՝ Ալեքսանդր սիրունյանի խոսքով դատարանը աօրինական է համարել քննիչիորոշումը եւ կարգադրել ազատ արձակել Բախշյանին: Շուշանիկ Բախշյանը դատարանի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: