44-ամյա Ռիկի Մարտինը խոստովանել է, որ պատրաստ է սեքսով զբաղվել կանանց հետ (Photo)


22:27 , 24 հունվար, 2016
Լատինոամերիկյան երգիչ Ռիկի Մարտինը շոկային հայտարարությամբ է ներկայացել բոլոր գեյերի համար: 2010 թվականին երգիչը հրապարակայնորեն խոստովանեց, որ հոմոսեքսուալ է, իսկ այժմ նա պատրաստ է սիրով զբաղվել նաև կանանց հետ:
«Ես գեյ եմ և բավականություն ու հաճույք եմ ստանում տղամարդկանց հետ սեռական ակտի ժամանակ, միաժամանակ վերջին շրջանում շատ մեծ են հետաքրքրություններս կանանց նկատմամբ: Եթե ես զգամ ուժեղ ցանկություն, ապա ես կարող եմ քնել կնոջ հետ», — հայտարարել է երկվորյակ տղաների հայրը:
Իր օրիենտացիայի մասին պաշտոնապես խոստովանելու պահից ի վեր Մարտինը չի թաքցնում իր անձնական հարաբերությունները: Հիշեցնեմ, որ երգչի վերջին կողակիցը Կառլոս Աբելն էր, ումից 3 տարի համատեղ կյանքից հետո բաժանվեց 2014 թվականին: