Եթե հասարակությունը չարձագանքեր, Շուշանիկ Բախշյանն այսօր էլ վտանգի կենթարկեր մարդկանց կյանքը


15:12 , 23 հունվար, 2016

Այսօր մեկուսարան է տեղափոխվել Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկը՝ Շուշանիկ Բախշյանը: Սա հայ հասարակության պայքարի ու հաղթանակի արդյունքն է:

6 ամիս ձգձգվեց այս գործը: 6 դաժան ամիսներ Մերի Մարգարյանի ընտանիքի համար, ովքեր արդարություն են ուզում: Համոզված եմ, եթե հասարակությունը չարձագանքեր այս դեպքին ու պատշաճ կերպով հետևողական չլիներ, Շուշանիկ Բախշյանն այսօր էլ վտանգի կենթարկեր մարդկանց կյանքը:

Համբերություն Մերիի ընտանիքին ու հարազատներին, հիմա կսկսվի դատական ծանր գործընթացի վճռական փուլը: Հասարակությունը ձեր կողքին է: