Լավ կլինի հենց Աբովյան փողոցի ԵՊՀ շենքից սկսեն ու այդպես բուլդոզերով արագ իջնեն


13:22 , 22 հունվար, 2016
Մեր երկրում շատ խնդիրներ չեն լուծվում նաև այն պատճառով, որ համակարգված մոտեցում չկա։ Ամեն ինչը կցկտուր է արվում։ Մեկ ստեղ են մի շենք քանդում, մեկ՝ էնտեղ։ Չեմ հասկանում՝ դժվա՞ր է հիմնավոր մի պլան մշակել ու մի երկու ամսում ամեն ինչը հողին հավասարեցնել։ Չէ՞ որ գործը պիտի սկիզբ ու ավարտ ունենա։ Լավ կլինի հենց Աբովյան փողոցի ԵՊՀ շենքից սկսեն ու էդպես բուլդոզերով արագ իջնեն։ Ե՛վ էդ հին «սարայների» խնդիրը կլուծվի, և՛ փողոցը սրտիդ ուզածի չափ կլենանա։