Մեր հասարակության համար Զինվորը բացառիկ արժեք է


23:29 , 21 հունվար, 2016
Այսօր երեկոյան, երբ գալիս էի տրանսպորտով, մի հետաքրիքր բան եղավ. այսպես կոչված «գազանանոցի դիքի» վրա մեր ավտոբուսի կողքով անցավ նորակոչիկներին զորամաս տանող ավտոբուսը. ու ավտոբուսում նստած մարդիկ բոլորը, այդ թվում և վարորդը, սկսեցին ձեռքով անել լուսամուտից մեզ նայող նորակոչիկներին, իսկ նորակոչիկները`մեզ:
Բոլորը մտքում բարի ծառայություն մաղթեցին տղաներին, իսկ ավտոբուսի անցնելուց հետո շատերի դեմքից չէր անհետանում ժպիտը: Անկեղծ եմ ասում, շատ հուզիչ պահ էր:
Մեր հասարակության համար Զինվորը բացառիկ արժեք է, աբսոլյուտ: Նա իրենով կարող է փակել ցանկացած թեմա ու խնդիր, մտերմացնել թշնամիներին, մեղմացնել ամենաքարսիրտ մարդուն ու նրա դեմքին ժպիտ առաջացնել:
Ցանկացած մեկն իր տանը գիշերելու տեղ կտա զինվորին, հաց ու ջուր, իր երեխու նման կընդունի ու կճամփի:
Զինվորն ընկալվել ու մինչ օրս ընկալվում ա որպես մեր անվտանգության պահպանման առաջնային օղակ, Զինվորի շնորհիվ ենք մենք էլի վաղը սովորականի պես հանգիստ դուրս գալու տանից ու գնալու աշխատանքի և այլն:
Ու տղաները, ժպիտը դեմքներին ու ձեռով անելով, գնացին, որ հենց իրենց շնորհիվ մենք 2 տարի ևս էս կապույտ կայքում հանգիստ ու անհոգ ստատուս գրելու հնարավորություն ունենանք. ինչ անես, մեր բանն ու գործն էլ դա է: ))
Բարի ծառայություն, տղերք !!!