Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններին չմասնակցելը մի որակեք որպես քաղաքականությունից հեռանալ


13:12 , 28 դեկտեմբեր, 2012

Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ խորը փիլիսոփայական եզրակացություններ ու վերլուծություններ անողներ, անիմաստ մի որակեք դա որպես քաղաքականությունից հեռանալ, քանի որ դեռ 2009թ.-ին սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում ինքը իր թեկնածությունը չի առաջադրելու, իսկ դրանից հետո ինքը երբեք ԱՆՁԱՄԲ չի անդրադարձել այդ հարցին: Այն ժամանակ էլ այդ հայտարարությունը որոշները որակեցին որպես քաղաքականությունից հեռանալ, բայց իրականությունը լրիվ այլ էր: