Replik.am-ը գրում է.
Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի «Ատլետիկի» դեմ առաջին հանդիպումը, որը կկայանա Բիլբաոյում:
Նշվում է, որ արգենտինացին չի ընդգրկվել կատալոնացիների հայտացուցակում: Դա «կապտանռանագույնների» կողմից զգուշավոր քայլ է, որպեսզի նախորդ խաղում Մեսսիի ստացած թեթև վնասվածքը չլրջանա:
Հավելենք, որ հանդիպմանը չի մասնակցի նաև «Բարսելոնայի» մեկ այլ հարձակվող Լուիս Սուարեսը, ով որակազրկված է: